Ի՞նչ է ուզում Հայրիկյանը
ՀՀ նախագահի Պարույր Հայրիկյանի վարած քաղաքականությունը որոշ շրջանակներում մեկնաբանվում է նաև որպես «պաշտոն պոկելու» քաղաքականություն:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Զաքարյանը հարցին այսպես արձագանքեց. «Ասեկոսեներ և շշուկներ չեմ ցանկանում մեկնաբանել: Ըստ էության նախագահի թեկնածուն համապատասխան իրավունք ուներ այդ քայլին դիմելու: Կարևորն այն է, որ մեզ մոտ ընտրական գործընթացը գնում է ամբողջությամբ Ընտրական օրենսգրքին և նորմին համապատասխան, միջազգային չափանիշներով և վստահ եմ, որ հետագայում անելու ենք ամեն ինչ, որ երկրի պատմության մեջ ունենանք ամենալավ ընտրությունները»: Մեր այն դիտարկմանը, թե Հայրիկյանի հետ կատարվածը չի՞ ստվերում ընտրական գործընթացը, պարոն Զաքարյանը չցանկացավ արձագանքել:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հարցի կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Մենք զբաղված են Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավով, ոչ թե այլ թեկնածուների քարոզարշավով: Հիմա վերլուծելու ժամանակ էլ չկա, կազմակերպչական, քարոզարշավի օպերատիվ կառավարման կարևոր խնդիրներ ենք լուծում»:
Մանրամասներն` այստեղ