Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես Հայրիկյանին չեմ ճանաչում» (տեսանյութ)

Քաղաքականություն
91eea68aae8f3e1f72aa731c216e24f1

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի` ՍԴ դիմելուն, ասաց, որ տրամաբանություն չի տեսնում նրա դիմելու ու դրանից առաջ արված կոչի միջեւ:

Պարույր Հայրիկյանը կոչ էր արել նախագահի մյուս թեկնածուներին` Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին` հանդես գալ միասնական թեկնածուով:

Հրանտ Բագրատյանն ասաց, ինքը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը փաստաթուղթ են ստորագրել, որ չեն շնորհավորելու իշխանական թեկնածուի ներկայացուցչին, եթե նա հաղթանակ տանի, մինչեւ չհրապարակվեն ընտրողների ցուցակները:

Ըստ Հրանտ Բագրատյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը խախտել է իրենց համատեղ պայմանավորվածությունը` հայտարարելով, որ ինքը կշնորհավորի, սակայն մի պայմանով` եթե ազատ եւ արդար ընտրություններ լինեն: Հրանտ Բագրատյանը չի հավատում, որ կլինեն ազատ և արդար ընտրություններ, դրանից ելնելով մեկ միասնական թեկնածուի մասին խոսելն ավելորդ է:

Նա այս պահին իրեն համարում է միակ ընդդիմադիր թեկնածուն, իր վարկանիշը գնահատում է շատ բարձր։
«Խոսքը 30-40 տոկոսի մասին է»,-նշեց Հրանտ Բագրատյանը:

Նա ենթադրում է, որ Պարույր Հայրիկյանը գործարքի մեջ է իշխանությունների հետ. «Նույնը կարող է ենթադրել նաև Պարույր Հայրիկյանը, նորմալ է, քարոզարշավ է, ես Հայրիկյանին չեմ ճանաչում»:

Անդրադառնալով նոր ստեղծվող ՀԱԿ կուսակցությանը` Հրանտ Բագրատյանն ասաց, որ այն ինչ-որ տեղ նշանակում է ՀԱԿ դաշինքի վերջը:

«Ազատություն» կուսակցությունը ստեղծվող ՀԱԿ կուսակցության հետ որեւէ կապ չունի. ստեղծում են թող ստեղծեն, ինձ ինչ»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ դաշինքում իր մնալ-չմնալուն, ապա պարոն Բագրատյանը հայտարարեց, որ այդ մասին կխոսի ընրտություններից հետո:

Լրագրողների հետ հանդիպումից հետո նա մեկնեց Գյումրի` ընտրողների հետ հանդիպման: