Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան (տեսանյութ)

Քաղաքականություն
4cce4d88a09f6ff4abf1701aff11f10b

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քիչ առաջ դիմել է  Սահմանադրական Դատարան: 

Փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի  թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց  իր դիմումը`  ՀՀ Սահմանադրության  52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի  մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով  ՀՀ նախագահի  թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի  ճանաչելու վերաբերյալ: Դիմողը ծանոթացվեց օրենքով սահմանված  կարգով նման  դիմումները քննության ընդունելու  եւ գործի քննության առանձնահատկություններին:

ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի  քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում:

ՍԴ մամուլի ծառայություն