Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5166 տեղական դիտորդ

Քաղաքականություն
bfa965997cf3a70546ad15ed3189f9e6

Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները կդիտարկեն միջազգային 8 եւ տեղական 24 ՀԿ-ներ;

Ինչպես տեղեկանում են ԿԸՀ կայքից, ընտրությունների ընթացքին կհետեւի տեղական 5166 դիտորդ:

Երեկ լրացել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գրանցման ժամկետը;

Հիշեցնենք, որ նախագահ դառնալու համար պայքարում են Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը, Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը։