Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված ազատամարտիկների մայրերը՝ ՀՀԿ-ի կողքին

Քաղաքականություն
029b5cfb343c118aa1741db7729a85f8

Ըստ Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի՝ Զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց հանրապետական խորհուրդը եւս պաշտպանում է Սերժ Սարգսյանին։

"Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարեւոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու եւ երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին:
Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս եւ հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը:

Միայն պատերազմ տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, եւ այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել է այդ ճանապարհը զինվորից մինչեւ հրամանատար եւ Գերագույն գլխավոր հրամանատար:
Նա եղել է մեր որդիների մարտական ընկերը, զինակիցն ու հրամանատարը:

Ապահով Հայաստան՝ նշանակում է խաղաղ եւ ուժեղ Հայաստան, ինքնորոշման իրավունքով ապրող ազատ Արցախ: Մենք այսպիսի Հայաստանի կողմնակիցն ենք:

Հետեւաբար 2013թ. Նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը",-ասված է հայտարարության մեջ: