Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Հարությունյանը արտահերթ ընտրություն է պահանջում

Քաղաքականություն
d6332fefb217f7ff71293dc385af775b

Երեկ ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն էր։ «Նախագահի այն թեկնածուները, որոնք չհանեցին իրենց թեկնածությունը, միացան Սերժ Սարգսյանին»,- ասում է ինքնաբացարկ հայտնած թեկնածու Արամ Հարությունյանը:

Նա նախագահի բոլոր թեկնածուներին կոչ էր արել միանալ իրեն եւ հրաժարվել ընտրապայքարից՝ Սերժ Սարգսյանին թողնելով մենակ:
Արամ Հարությունյանի խոսքերով՝ այսօր քաղաքական դաշտում զտում է գնում; Նա համոզված է, որ մնալով ցուցակում՝ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը հայտնվելու են Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի կողքին:

Նա համոզված է, որ այսօր էլ ինքը գտնվում է առաջատար եռյակում եւ մասնակցելով ընտրությանը՝ շատ շատ ձայներ էր հավաքելու, թեեւ իր կուսակցությունը 5000 անդամ ունի:

Իսկ առաջիկա նախագահի ընտրության հիմնական պրոբլեմը, ըստ նրա, մասնակցությունն է լինելու, քանի որ իշխանությունները եւ ստիպված են լինելու մարդկանց տանել ընտրատեղամասեր:

Ի դեպ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը գտնում է, որ նոր Հայաստան կառուցելու համար արտահերթ խորհրդարանի ընտրություններ պետք է անցկացվեն, որտեղ մեծամասնությունը լինելու է նոր ընդդիմությունը: