Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուժքույրները կողմնորոշվել են

Քաղաքականություն
923379eda5d384212fecbba6b09e22db


Բուժքույրերի միավորում հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին։

"Բուժքույրերի միավորում" հասարակական կազմակերպությունը իր արտահերթ նիստի ժամանակ, որին մասնակցել են 150 բուժքույր, հայտարարություն է ընդունել 2013թ. Փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին եւ կոչ է արել իր անդամներին եւ համակրներին քվեն տալ նրա օգտին:

"Որպես հասարակական կազմակերպություն՝ մենք ակտիվ մասնակից ենք եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել ենք հանրապետության ազգաբնակչությանը ցուցաբերվող առաջին բժշկական օգնության, հակահամաճարակաբանության ծառայությունների որակի բարձրացմանը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա են ոլորտի խնդիրների լուծման ուղիներ",- ասված է հայտարարության մեջ:

Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբը։