Դիտորդներն էլ են մատնանաշել
Հատված ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցից
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (ԱՎՎ) հայտարարել է, որ հունվարի 29-ի դրությամբ գրանցված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2,507,004 է։20 Ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ միջոցներ՝ նպատակուղղված ընտրացուցակները թարմացնելու և ընտրողներին իրազեկելու՝ Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) մեջ տվյալների ճշգրտման վերաբերյալ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդների կողմից այցելած ընտրատեղամասերից շատերում փակցված են ընտրողների իրազեկմանն ուղղված պաստառներ՝ ընտրացուցակներում ճշգրտումներ կատարելու վերաբերյալ։
Բացի այդ, ընտրացուցակների և ԲՊՌ-ի որակը բարելավելու նպատակով ԱՎՎ-ն հրապարակում է ամսեկան տեղեկագրեր իր աշխատանքների մասին։
Ոստիկանությունը կազմակերպել է «դռնեդուռ» ստուգումներ երեք քաղաքներում21՝ հայտնաբերելու մեծ թվով գրանցված ընտրողների հասցեները, քանդված շինութունները, որտեղ քաղաքացիները դեռ գրանցված են, ինչպես նաև սխալ հասցեները։
Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդների, նման ստուգումներ անցկացվել են մնացած այլ մարզերում համայնքային ոստիկանության կամ տեղական իշխանությունների ներկայացուցիչների կողմից։
Նախագահի չորս թեկնածուները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները ընտրացուցակների վերաբերյալ՝ պնդելով, որ գրանցված ընտրողների թիվը չափազանց ուռճացված է։
Նրանք մատնանշել են, որ հատկապես մտահոգիչ է արտերկրում բնակվող ընտրողների փոխարեն քվեարկության հնարավորությունը։
Զեկույցն` այստեղ