Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հարությունյանը 24-ժամյա հացադուլ հայտարարեց (տեսանյութ)

Քաղաքականություն
688ef62285ec93647e64f40eb0e75da1

ԿԸՀ շենքի մոտ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր ժամը 17-ին հայտարարել է մեկօրյա հացադուլ, իսկ փետրվարի 8-ին հանելու է թեկնածությունը։

Մինչ հացադուլ հայտարարելը՝ Արամ Հարությունյանն այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով արդեն 18 օր է, ինչ հացադուլ է անում։ Նա նրան հորդորեց դադարեցնել հացադուլը, եւ փոխարենը ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

Այն պահին, երբ Արամ Հարությունյանը հացադուլ էր հայտարարում, ԿԸՀ-ն նույն ժամին արտահերթ նիստ էր սկսել՝ առաջինը ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումով , իսկ երկրորդը` ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից ներկայացված փաստերի հիման վրա ԿԸՀ-ի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթով: