«Հայրիկյանը թողնում է հոգնած մարդու տպավորություն» (տեսանյութ)
«Եթե նայենք նախագահական թեկնածուների ելույթները, նրանք այն կարծիքին են, թե ընտրողները չկողմնորոշված, սարսափի մթնոլորտում են գտվող մի զանգված են, սակայն մեր հարցումների արդյունքում հակառակ տեսակետին ենք, քանի որ բարձրագույն կրթություն ունեցողները մեծ մաս են կազմում Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա ,պարզաբանելով իր դիրքորոշումը, ասաց, որ բարձրագույն կրթություն ունեցողները չեն վաճառի իրենց ձայնը և հստակ կողմորոշված են:
«Միակ դրդապատաճառը թեկնածուներից ինչ-որ մեկին ընտրելիս, լիելու է անձնական շահը»,- ասաց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ իրենց վերջին հարցումների արդյունքում ընտրություններին մասնակցելու են 54 տոկոսը, որոցից կողմնորոշված են 25 տոկոսը, չկողմնորոշվածները կազմում են 27 տոկոս:
«Տատանվողների մեջ կան մարդիկ, ում մասնակցությունը կախված է եղանակի տեսությունից: Մենք արդեն կորցրել ենք ընտրողների 3 տոկոսը, քանի որ փետրվարի 18-ը, ըստ կանխատեսումների, լինելու է ձնառատ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Վերջինիս խոսքերով հարցվողների անկեղծության մակարդակի ոչ ճշտությունը կազմում է 1,5 տոկոս:
Անդրադառնալով թեկնածուներից որոշների PR արշավին, պարոն Ադիբեկյանը ասաց, որ եթե լիներ Հրանտ Բագրատյանի PR maker-ը , ապա կասեր՝
խոսիր հստակ ու պարզ:
«Գործող նախագահի PR-ը արվում ամերիկյան տեխնոլոգիայով, խոսում է մեկ թեմայի շուրջ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է 5-6 թեմայի մասին, որը անընդհատ կրկնվում է ու ձանձրալի է»,- ասում է սոցիոլոգը:
Ինչ վերաբերում է Հայրիկյանին, սոցիոլոգը ասաց, որ նրա ճանաչելիության վարկանիշը բարձրացավ:
« Սակայն Հայրիկյանը թողնում է հոգնած մարդու տպավորություն», -եզրափակեց Ադիբեկյանը: