Պետրոս Մակեյանը դեմ է Տեր-Պետրոսյանի առաջարկին
Հայ Ազգային կոնգրեսի վերածումը կուսակցության, չի կարող լուծել ՀԱԿ-ի առջեւ դրված խնդիրները։ Այսօր «Ա1+»-ին հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
Նա նշում է, որ 1997 թ ՀԱԿ-ի հիմնադիրների մեծ մասը, ունենալով տարաձայնություններ, դուրս է եկել ՀՀՇ-ից եւ նոր կուսակցություն ստեղծել։
«Մենք որեւէ նոր հիմքեր չունենք վերադառնալու ՀՀՇ»,- նշեց նա։
Պարոն Մակեյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի առաջիկա քաղխորհրդի նիստում այս հարցը բարձրացնելու են եւ հույս ունեն, որ առանց խորհրդակցելու վերջնական վճիռ չի լինի։
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում:
Նրա խոսքերով՝ ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: