Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը՝ Էթիկայի հանձնաժողովի նախագահ

Քաղաքականություն
516eb0b988a52548fea47fd5a415e30c

Գարնանային նստաշրջանում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմը փոփոխվելու է։

ՀՀԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը «Ա1+»ին ասաց, որ ինքը հանձնաժողովի դուրս է եկել եւ նորից հանձնաժողովի անդամ է դարձել Դավիթ Հարությունյանը։
Հովհաննես Սահակյանը մեզ վստահեցրեց, որ իր դուրս գալը պայմանավորված չէ որեւէ տարաձայնությամբ կամ այլ խնդիրների հետ։

Գարնանային նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը գլխավորելու է ՀՀԿ-ն՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի։

Հանձնաժողովում ՀՀԿ մյուս անդամը մնացել է նույնը՝ Կորյուն Նահապետյանը։ Հանձնաժողովի անդամ, Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ «Ա1+»-ին փոխանցեց, որ հանձնաժողովում իրեն փոխարինելու է Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին էլ փոխարինելու է Լյուդմիլա Սարգսյանը։