Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաոսի տեխնոլոգիա»՝ Հայաստանում

Քաղաքականություն
18595fd42d8d4011cdebeeb43e4777b2

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է,որ այս նախագահական ընտրություններին Ռուսաստանը պաշտպանում է Սերժ Սարգսյանին և շահագրգռված է նրա վերընտրման մեջ:

«Նրանց ձեռնտու է, որ առանց ցնցումների արագ կատարվի Սերժ Սարգսյանի վերահաստատումը նախագահի պաշտոնում, քանի որ նրա հետ խորքային համաձայնություններ կան»,- նշեց բանախոսը:

Ըստ Աշոտ Մանուչարյանի` Ռուսաստանը և մյուս արտաքին ուժերը մյուս թեկնածուների հետ էլ որոշակի պայմանավորվածություններ ունեն, սակայն «գլխավոր» պայմանավորվածությունը Սերժ Սարգսյանի հետ է, քանի որ նա է գործող նախագահը:

«Հայաստանի բոլոր էական քաղաքական ուժերը գտնվում են արտաքին աշխարհի մանիպուլյացիոն շրջանակում, դա չի նշանակում անպայման ենթարկվում են դրանց»,- նշեց բանախոսը:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին` Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները Արևմուտքի «քաոսի տեխնոլոգիայի» կիրառման արդյունք են, այդ իսկ տեխնոլոգիաներն այժմ կիրառվում են մեր տարածաշրջանում. «Այժմ ԱՄՆ-ն, Բրիտանիան և Իսրայելը Արդբեջանը դարձրել են իրենց քաղաքականության հարթակ, որտեղ տարածվող հայատյացությունը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իրանի դեմ»:
Աշոտ Մանուչարյանը խոսեց նաև Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի մասին` նշելով, որ դեպքը պետք է վերլուծել հենց «քաոտիկ տեխնոլոգիաների» համատեքստում: