Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իգոր Մուրադյանն առանձնացնում է էպոսագետին

Քաղաքականություն
f4d029b6ef2ab3a96ab48b12f066266e

Նախընտրական քարոզարշավում միակ օրիգինալ մոտեցում ցույց տվող թեկնածուն Վարդան Սեդրակյանն է. «Էպոսագետը հիացնում է իր տղամարդկությամբ և սկզբունքայնությամբ: Կարծում եմ, որ նման բազմագիտակ նախագահի թեկնածու մինչև հիմա չի եղել և չի էլ լինի»,- այսօր
լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը:


Նա համոզված է, որ այս ընտրություններին 2- րդ տեղը գրաված թեկնածուն կհավաքի ավելի շատ ձայներ, քան կհավաքեր Լևոն Տեր - Պետրոսյանը առաջադրվելու դեպքում. «Այս իրավիճակը ավելի հետաքրքիր է, քան եթե մասնակցեին ավելի հավանական հակառակորդները» :


Նա շեշտում է, որ չնայած նրան, որ Սերժ Սարգսյանը արևմտյան հասարակության համար իդեալական տարբերակը չէ, բայց նրանք պաշտպանում են վերջինիս. «Քանի որ Սերժ Սարգսյանը ամուր պահում է իր իշխանությունը և պատրաստ է կատարել արևմուտքի առաջարկած յուրաքանչյուր ծրագիր` կանգ չառնելով ոչնչի դեմ» :