Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է

Քաղաքականություն
4d1cc129146c478bd1b09bffedbe6e97

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կրկին վատացել է: Այս մասին քիչ առաջ «Ա1+»-ին տեղեկացրին Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբից:

Նախագահի թեկնածուին մեկ օրով թույլ են տվել դուրս գալ հիվանդանոցից` մոր մահվան քառասունքին ներկա գտնվելու համար:

«Դրանից հետո թեկնածուի ինքնազգացողությունը վատացել է և կրկին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- ասացին Պարույր Հայրիկայնի նախընտրական շտաբից, սակայն չկարողացան ստույգ ասել, թե նախագահի թեկնածուն երբ դուրս կգրվի հիվանդանոցից:

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակի մասին հրաժարվեցին խոսել հիվանդանոցի բժիշկները:

«Մեզ արգելված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակի մասին որևէ մեկնաբանություն տալ հեռախոսով»,- հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: