Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ դանոս արեց Ակսել Բակունցի վրա

Քաղաքականություն
ab7b3a4d9f663a2b70f47c0af2ea84b8

ԱԺ քննարկած հաջորդ նախագիծը վերաբերում էր «2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին համաձայնագրին»: Այս համաձայնագիրը բազմաթիվ տարաձայնությունների առիթ հանդիսացավ:

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին հետարքրում էր՝ արդյո՞ք սա յուրատեսակ մի լյուստրացիա չէ. «Օրինակ՝ ես կարող եմ դիմել ու իմանալ, թե ով դանոս գրեց Ակսել Բակունցի վրա ու նրան՝ որպես դաշնակցականի գնդակահարեցին, թե միայն պետական մարմինները դրա իրավունքն ունեն»: Իսկ ՀՅԴ մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս համաձայնագիրը բավականին խրթին է. «Կխնդրեի՝ ավելի հստակ ձեւակերպեիք, քանի որ ձեւակերպումները շատ ընդհանրական են: Ինձ հետաքրքրում է նաեւ՝ կա՞ն երկրներ, որոնք վերապահումներ ունեն ու չեն ստորագրել համաձայնագիրը»:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պատասխանը պատկերավոր էր. «Ժամանակին բազալտի գործարանում մի սարքավորում կար, որը կապված էր սուզանավերի հետ, ու ռուսական պետական մարմինները ցանկանում էին այն վերցնել իրենց: Մենք դիմեցինք Պաշտպանության նախարարությանը, որ չտանք: Այս համաձայնագիրը հիմնականում վերաբերում է ԽՍՀՄ-ում եղած, այսպես կոչված, պաչտովի յաշիկներ կոչվածներին ու գաղտնի փաստաթղթերին: Իսկ համաձայնագիրը չեն ստորագրել Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենիան, Մոլդովան եւ եւս երկու պետություն»:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ այս համաձայնագրից ինքն ի տարբերություն Վահան Հովհաննիսյանի, ուղիղ հակառակ տպավորությունն է ստացել. եթե ՀՀ-ն երբեւէ որոշի ընդունել լյուստրացիայի մասին օրենք ու գործակալների ցանկը հրապարակելու պահանջ առաջանա, մենք դա չենք կարող անել: Իմ կարծիքով՝ սա մեր ՀՀ-ի սուվերենության եւս մեկ իջում է, ի վերջո, կարելի է այդ սուզանավը վաճառել կամ նվիրել, եթե մեզ էլ այն պետք չէ: Եվ նաեւ, ինձ հետաքրքրում է՝ արխիվները ՀՀ-ում են, թե դուրս են տարել»:

Ռոմիկ Հարությունյանը հայտարարեց, որ լյուստրացիայի մասին այստեղ խոսք չկա, իսկ արխիվները ՀՀ-ում են: Իսկ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց. «Ինչո՞ւ ենք ուզում Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Ո՞րն է պատճառը, որ մենք ամենաառաջինը պետք է արձագանքենք ցանկացած բանի, քանի որ ձեր նշած 6 պետությունը չի համաձայնվել ստորագրելու համաձայնագիրը: Ես համամիտ եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այո, մենք պետք է սուվերեն իրավունք ունենանք ՀՀ-ին վերաբերող մեր գաղտնազերծված ցուցակներն ազատորեն հրապարակել: Այս փաստաղթղթով կարծես մի կոլեկտիվի իրավունք է տրվում, թե որն է մեր ազգային շահը, եւ մենք էլ պետք է սպասենք նրանց համաձայնությանը՝ ինչ անենք: Ռոմիկ Հարությունյանն ընդամենը տեղեկացրեց, որ սա ուղղակի միջկառավարական համաձայնագիր է: