Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Ջհանգիրյան. Պատգամավորների խնդիրը չէ

Քաղաքականություն
4d3ee3a0164b1161f24292f9cf7e50f6

Ազգային ժողովում այսօր քննարկվեցին ԱԱԾ-ին վերաբերող 2 փաստաթուղթ: Հիմնականում ընդդիմադիր պատգամավորներն այդպես էլ չկարողացան հստակորեն ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:

Խորհրդարանն այսօր շարունակեց երեկ սկսված «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ այս օրենքի վերանայումը պատգամավորների խնդիրը չէ, քանի որ կարգավորման բնույթը խիստ սպեցիֆիկ է. «Անհրաժեշտ է, որպեսզի այս օրենքն համապատասխանեցվի Սահմանադրությանը, սակայն այս օրենքում ամենավտանգավորն այն է, որ ՔրՕր-ը պատասխանատվություն է սահմանել ոչ միայն պետական եւ ծառայողական գաղտնիքի դիտավորյալ, այլեւ անզգուշությամբ հրապարակման համար: Այս օրենքը խայտառակ վիճակում գտնվող օրենքներից է, ու շուտափույթ պետք է աշխատանքային խումբ ստեղծել եւ ուղղել օրենքը, որպեսզի մեր քաղաքացիներն անհիմն չենթարկվեն պատասխանատվության, իսկ այդպիսի նախադեպեր եղել են»: