Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գումար են տալու, որ մասնակցեն ընտրություններին»

Քաղաքականություն
8324929600335309b61b342979cd9092

«Այս տարի ընտրություններին նկարվելու է ընտրողների թիվը»,- այսպես է մտածում քաղաքական և ընտրական տեխնոլոգիանների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Մարդկանց գումար են տալու, որ մասնակցեն, ինչքան կարող են մարդկանց են բերելու, ու երկրորդ տեղն էլ Բաղրամյան 26-ն է որոշելու»,-համոզված է փորձագետը:

Փորձագետը հեգնանքով է վերաբերվում նախագահի թեկնածունների որդեգրած ռազմավարություններին

«Բագրատյանը ընտրողներին Հարվարդի համալսարանի մակարդակին հարիր տնտեսագիտություն է բացատրում»,-կարծում է Արմեն Բադալյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը վարսավիրանոցում մազեր է կտրում, բոլորին բարև տալիս,բայց դա միանշանակ չի ընդունվում մեր կողմից, որովհետև բնորոշ չէ մեր մենթալիտետին,այդպիսի PR կարող է անել օրինակ՝ ԱՄՆնախագահը: Թեկնածունները պետք է հասկանան,որ պետք է մեր հասարակության արժեքային համակարգին բնորոշ գործողություններ անեն»,-համոզված է Արմեն Բադալյանը:

Հացադուլին պարոն Բադալյանը ընդհանրապես ժպիտով է վերաբերվում:

«Ինչ հացադուլ,երբ մեր ժողովրդի 40 տոկոսը տարիներ շարունակ ունի հացի խնդիր ու ամեն օր հացադուլի մեջ է»,-պարզաբանում է փորձագետը:

Իսկ վերջում անդրադառնալով Պարույր Հայրիկյանի մահափորձին Արմեն Բադալյանը ասաց.

«Սա մահափորձ չէր,ուղղակի անաղմուկ ընտրարշավը շատերին դուր չեկավ,սա քայլ էր գործող նախագահին,որ նաև մեր ապագա նախագահն է լինելու՝ ճնշելու համար»,-եզրափակեց պարոն Բադալյանը: