Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը հարցրեց Հայրիկյանից (տեսանյութ)

Քաղաքականություն
399697632a074bebb8a5bf1216e79df7

Ազգային անվտանգության ծառայությունն անում է ամեն ինչ, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված ոճրագործությունը բացահայտվի։

Այս մասին ԱԺ-ում հայտարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը՝ ասելով այլ տեղեկություն չի կարող հայտնել։

Ռոմիկ Հարությունյանը խորհրդարանում էր որպես հարակից զեկուցող՝ ներկայացնելու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀԿ խմբակցության անդամների հեղինակած օրինագծի կապակցությամբ կառավարության տեսակետը:

Իսկ Հայրիկյանի վերաբերյալ հարցը նրան ուղղեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Այլ պատգամավորներ Ռոմիկ Հարությունյանին հարցեր չունեին։