Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղուկասյանը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)

Քաղաքականություն
3309109f733ca1cce9d53a47afb36e06

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է: Առավոտյան բժշկական հերթական զննության ընթացքում պարզվել է, որ նրա ճնշումը նորմայից շատ ցածր է՝ 80-40:

Բժիշկները նրան հորդորել են դադարեցնել հացադուլը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Սակայն արդեն 17 օր հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանը հրաժարվել է եւ շարունակում է մնալ ԳԱԱ շենքի մոտ։

Նա, սակայն,  այս պահին բժշկական հսկողության ներքո է։

Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը «Ա1+»-ին ասաց, որ որ շտաբը այսօր հայտարարություն կանի։

Ի դեպ, այսօր Անդրիաս Ղուկասյանին այցելել է Նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը։