Ծառուկյանը չի ասել Սարգսյանին չընտրել (տեսանյութ)
ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն արդեն գիտի` ում է ընտրելու փետրվարի 18-ին. «Ես անձամբ` որպես քաղաքացի, իմ ընտրության մասին կարող եմ բարձրաձայնել, որ ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին»
Ինչո՞ւ է նման որոշում ընդունել, Մարտուն Գրիգորյանը այն դեպքում, երբ իր կուսակցությունը չի սատարում որեւէ թեկնածուի:
Պարոն Գրիգորյանը բոլորին կոչ է անում ուշադիր լինել եւ տարբերել «ընտրել» ու «սատարել» բառերը:
«Կուսակցությունը որոշում է կայացրել, որ բազմահազար բարգավաճականներ չպետք է մասնակցեն ընտրությա՞ն, ոչ մեկին չպետք է ընտրե՞ն: Եթե նման հայտարարություն կամ հանձնարարական մեր կուսակցությունում լիներ, առաջին կատարողը ես կլինեի»,-ասաց նա
Իսկ ինչո՞ւ է հենց Սերժ Սարգսյանին որոշել իր ձայնը տալ ԲՀԿ պատգամավորը նա պատճառաբանեց, թե 2008թ.ին գյումրեցիներին տված իր նախընտրական խոստումը նա կատարել է. «Այսօր իմ ընտրողները, որոնք արդեն 20 տարի անօթեւանի կարգավիճակ ունեին եւ տնակներում էին ապրում, այդ մարդիկ այսօր բնակարաններ էին ստացել»
Ի դեպ, ԱԺ նիստերից մեկի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր,, որ հենց Մարտուն Գրիգորյանին պատկանող Երեւան-Գյումրի երթուղայինները ՀԱԿ հանրահավաքների ժամանակ մարդկանց չէին տեղափոխում մայրաքաղաք: Իսկ արդյուք Մարտուն Գրիգորյանը նույն կերպ է պատրաստվում վարվել մարտին 1-ին ՀԱԿ-ի նախատեսած հանրահավաքի ժամանակ. «Եթե տեխնիկական խնդիրներ չլինեն, ինչ-որ քաղաքական ենթատեքստ չի լինելու»...