Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանի վարկանիշն ու պատգամավորների գնահատականը (տեսանյութ)

Քաղաքականություն
3e2ec62527c2acaf9e9a1d798e414c11

Հայրիկյանի վրա արձակված փամփուշտը վարկանիշային իմաստով նախագահի թեկնածուին ոչինչ չտվեց։ ԱԺ որոշ պատգամավորների գնահատականն է։

«Միգուցե կենսամակարդակի հետ կապ ունի ինչ-որ բան, բայց ռեյտինգի հետ ես բան չեմ տեսնում»,- ասաց ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Լեւոն Խաչատրյանը։

Նրա տպավորությամբ, Հայրիկյանը կրակոցից ոչինչ չշահեց, որովհետեւ մարդկանց հետաքրքիր էլ չէր տեղի ունեցածը. «Մարդկանց հետ որ շփվում եմ՝ բավականին անտարբեր են ինչ-որ կատարվեց»։

Պատգամավոր Աղվան Վարդանյանը հարգում է Հայրիկյանի որոշումը՝ չհետաձգել նախագահի ընտրությունները։ Սակայն առաջարկում է օրենքում «անհաղթահարելի խոչընդոտ» դրույթին ավելացնել «անսպասելի խթանը»։ Պատգամավորը նկատի ունի մի իրավիճակ, երբ, օրինակ, մահափորձը կարող է անսպասելի խթան դառնալ մեկի համար վարկանիշ ձեւավորելու առումով. «Այս անսպասելի խթան հասկացությունը եթե մտնի, մյուս թեկնածուներն էլ կարող են ասել, որ անսպասելի խթան է առաջացել եւ սրանով փոխվել են մրցակցային հավասար պայմանները, եւ մենք կարող ենք դիմել, որպեսզի սա հավասար լինի անհաղթահարելի խոչընդոտին»։

Պատգամավորը մեկ բառով բնորոշեց իշխանության այն տեսակետը, թե մահափորձը ձեռնտու էր թեկնածու չառաջադրած խոշոր քաղաքական ուժերին, նրանք ուզում էին հասնել նրան, որ ոչ միայն 15 օրով հետաձգեն ընտրությունները, այլեւ 40 օրով, որպեսզի չառաջադրվածները կարողանան առաջադրվել. « Ապուշություն»


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունում է Պարույր Հայրիկյանի որոշումը։ Ըստ նրա, Հայրիկյանն արժանի պատասխան տվեց այն ուժերին, որոնք շահագրգռված էին ընտրությունները հետաձգելով։ Ի դեպ, ինքը չգիտի մահափորձը մեծացրեց Հայրիկյանի վարկանիշը, թե ոչ, բայց զուտ լրատվական առումով շահեց

«Պարույր Հայրիկյանի ցիտման հիշատակման այս միջադեպի հետ կապված բնականոն մի քանի անգամ, մի քանի պատիկ աճելը ակնհայտ է»,-ասաց նա։

Այդ իմաստով, պարոն Աշոտյանը չբացառեց, որ Հայրիկյանի վարկանիշն աճել է։ Բայց ընտրություններում հաղթելու համար չի բավարարի։