Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը վտանգված է

Քաղաքականություն
873bca0dbf7e21fedc1226f227efb829

Իշխանությունը վտանգված է, եթե հանկարծ ընտրությունները չհետաձգվեն:

Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

ՀԱԿ անդամը համոզված է՝ այս ընտրությունները արդեն հարվածի տակ էին Անդրիաս Ղուկասյանի հացադուլով. «Ես ոչ մի տարբերություն չեմ գտնում Հայրիկյանի վրա կրակողի և Անդրիաս Ղուկասյանի ինքնազոհության մեջ: Նրա երիկամները կամ սիրտը կարող են ամեն վայրկյան կանգնել, իսկ լրատվամիջոցները չեն էլ համարձակվում Անդրիասին մոտենալ: Այս ընտրությունները արդեն իսկ վարկաբեկված են Անդրիասի պարագայով»,- ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը :

«Խայտառակ վիճակ է»

Անդրադարձ եղավ նաև վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի շուրջ ծավալված իրադարձություններին:

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հունվարի 10-ին օրաթերթին պատկանող  և թերթի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրել, այն դեպքում, երբ լրագրողն արդեն իսկ վերջինիս դատի էր տվել՝  իրեն հայհոյելու համար:

Սոնա Գրիգորյանը նշեց, որ Խաչատրյանը նման պահանջ է ներկայացրել, երբ իրենք գրել են, որ վերջինս ժամկետանց ձու է իրացնում:

«Նրա պահանջը դատարանը շատ արագ կատարեց, որը մեզ համար զարմանալի չէ, քանի որ նրա մեջքին այնպիսի մարդիկ են կանգնած, ինչպիսին Սերժ Սարգյանի փեսան` Միքայել Մինասյանն է և այլոք: Խաչատրյանը հայտարարել էր, որ այդ 3 մլն դրամով պատրաստվում է բարեգործություն անել, ինչը նման մարդու դեպքում զարմանալի է»,-ասաց լրագրողը:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, նման քայլը ևս մեկ անգամ ապացուցում է մեր դատական համակարգի խայտառակ վիճակի մասին. «Այն, ինչ Սովետի ժամանակ անում էր ցենզուրան վերահսկող համակարգը, այսօր դա անում է դատարանը և հարց է ծագում, թե որն է սովետական բռնապետության և այժմյան «ժողովրդավարության» տարբերությունը»:

Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը,  համաձայնելով պարոն Եղիազարյանի այն կարծիքին, որ դատական համակարգն անկատար է նշեց. «Լրատվամիջոցը պետք է մինչև վերջ պայքարի, որովհետև ես չեմ կարծում, որ Եվրոպական դատարանը նրա իրավունքները կպահի»։