Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Րաֆֆի Հովհաննիսյանը տաղանդավոր PR maker է»

Քաղաքականություն
759cc671f06ff550a7d559114d6920ae

«Պարույր Հայրիկյանի կողմից ընտրությունները չհետաձգելը սասանեց նրա հանդեպ վստահությունը որպես անկախ թեկնածուի»,-համոզված է գրող,հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:

Նա նշում է,որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը կարող էր օգտագործել հավելյալ ժամանակը՝ քարոզարշավը շարունակելու ու շատ ձայներ հավաքելու համար,մինչդեռ իր այս քայլով ապացուցեց,որ իր նպատակը հաղթելը չէ:

«Հիվանդանոցը սրբի դուռ դարձրած մեր պաշտոնյաններին սա ձեռնտու է»,-վստահեցնում է հրապարակախոսը:

Իսկ ահա ԵԹՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը խելամիտ է գտնում ընտրությունները չհետաձգելու Հայրիկյանի հայտարարությունը:

«Նպատակը բնականանաբար սպանելը չէր,ուղղակի ինչ-որ մեկին ձեռնտու չէր իշխանություննների 100 տոկոսանոց արդար ու խաղաղ ընտրությունների մասին հայտարարությունները »,-կարծում է պարոն Մազմանյանը:

«Ա1+»-ի այն հարցին, թե մասնագիտական տեսանկյունից Արմեն Մազմանյանը նախագահի թեկնածուններից ում կառանձնացներ որպես հմուտ դերասան,ԵԹՊԻ ռեկտորը պատասխանեց.

«Մենք բոլորս էլ կյանքում դերասանություն ու մեյմունություն անում ենք,բայց դերասան լինելը դժվար արվեստ է: Շատերիս ծիծաղելի է թվում Րաֆֆի Հովհաննիսյանի «բարև» ռազմավարությունը, բայց օրեցօր նրա համակիրների թիվը մեծանում է, իհարկե,  ոչ դերասան, բայց որպես PR maker տաղանդավոր է»,-եզրափակեց Արմեն Մազմանյանը: