A
A
Արման Մելիքյանը ՍԴ չի դիմի
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն անտարբեր է հարցում, թե նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին, թե ուրիշ օր։ Նա որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ՍԴ չդիմելու որոշմանը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արման Մելիքյանը։
«Իր առողջությունից է կախված, դա իր գործն է, ցանկանում է շարունակել, թող շարունակի։ Ես ՍԴ դիմելու որևէ ցանկություն չունեմ, քանի որ մեր դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա»,-նշեց Արման Մելիքյանը։