Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճշտեք՝ մարտնչող տգետները երբ են ավարտել» (տեսանյութ)

Քաղաքականություն
52aba81ce588ea118ca14d65b50c47d4

ԱԺ-ում այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխոթյուններ կատաևելու մասին օրինագիծը բուռն քննարկման առիթ դարձավ:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում կան բուհերից բացի մասնավոր բազմաթիվ կառույցներ ու նույնիսկ գրասենյակներ, որոնք կրթական ծրագրեր են իրականացնում: «Արդյո՞ք այս օրենքը դրանց վրա էլ է տարածվելու»,- իր հացը պարոն Օսկանյանն ուղղեց Արմեն Աշոտյանին:

Ըստ Վարդան Օսկանյանի՝ վատ կրթությունը շատ ավելի վատ է, քան ընդհանրապես կրթություն չստանալը. «Ես կարծում եմ, որ լիցենզավորումն արդարացված է: Մի բան եմ ուզում ընդգծել, որ բանակում բազմաթիվ երիտասարդներ են ծառայում, որից հետո նրանք մտնելու են կյանք: Ես կարծում եմ, որ բանակը պետք է դարձնել նաեւ կրթության դարբնոց, մասնավորապես ռազմական կրթության իմաստով. պետք է տալ այնպիսի կրթություն, որ զինծառայողը կարողանա օգտագործել իր հետագա կյանքում, թեկուզ նեղ մասնագիտական կրթություն»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ ժամանակին իրենց իշխանությանը մեղադրում էին, թե երկրով մեկ սեղանիկներ են. «Դրանք, սակայն, հետո դարձան խանութներ ու սուպերմարկետներ: Ես կարծում եմ, որ նույն կերպ էլ պետք է լինի մասնավոր բուհերի դեպքում: Դրանք լուրջ մրցակցության դաշտ են եւ սխալն այստեղ ուղղակի կոնցեպտուալ է. թույլ տվեք պատվիարտուն, ծնողը որոշի՝ լինի մասնավոր բուհ, թե ոչ: Պետությունն այս դեպքում պետք է միայն վերահսկի կրթության որակը»:

Ըստ նրա՝ քաղաքական մոտեցման մեծ սխալ կա նաեւ. «Ես մասնավոր բուհի պաշտպանը չեմ, գիտեմ նաեւ կեղծ դիպլոմների մասին էլ, սակայն շուկայական, ազատական տնտեսությունը պետք է իր բնական ճանապարհով գնա, սակայն մեր պետության այդ կուրսի հետ կապ չունի»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթի իրավունք խնդրեց եւ իր գոհունակությունն արտահայտեց Արմեն Աշոտյանի ներկայացրած օրինագծի վերաբերյալ. «Ես կողմ եմ ու կարծում եմ, որ սա մի քիչ էլ ուշացած նախաձեռնություն է: Այս նախագիծը մասնավոր բուհերի դեմ չէ, սա պարզից էլ պարզ է: ՀՀ-ում անցել են դիպլոմը որպես օժիտի միջոց կամ պրեստիժի խնդիր լուծելու ժամանակները, հիմա որակ ապահովելու ժամանակն է»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր համար ամենավտանգավոր քաղաքացին տգետ քաղաքացին է: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ օրինագծի քննարկումներն անսպասելիորեն ավելի լայն շրջանակներ ընդգրկեցին. «Որոշ բանախոսների մոտեցումները լիբերալ շուկայական հարաբերությունների մասին 90-ականների մոտեցումներ են: Ես դեմ եմ եւ բացարձակ լիբերալիզմին, եւ պետության բացարձակ մասնակցությանը: Այս օրինագիծն ընդամենը լիցենզավորում կատարողի՝ դերակատարի փոփոխություն է ենթադրում: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել՝ կառավարության եւ իշխանության այսօրվա ներկայացուցիչներն այդ տարիներին չեն ավարտել։ Ճշտեք, թե այդ մարտնչող տգետները երբ են ավարտել ու ինչ դիպլոմներ են ստացել: Մի բան էլ՝ երկրիս պատիվն ինձ համար ավելի բարձր է, քան յուրաքանչյուր սեփականատիրոջ շահ»:

Ապա պարոն Աշոտյանը նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեց՝ պատեհ պահի օրինագիծը դնել քվեարկության: