Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից (տեսանյութ)

Քաղաքականություն
4d1cc129146c478bd1b09bffedbe6e97

Մահափորձի ենթարկված՝ ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը լավ է:

Այսօր ժամը 11.30-ին նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են կրծքային վիրաբուժության բաժանունք, - այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։

Պարույր Հայրիկյանը գիշերը նորմալ է անցկացրել, վիճակի վատթարացում չի եղել, այժմ ճնշումը, ջերմությունը նորմայի սահմաններում են։


«Միայն գնդակից առաջացած հեմատոման ճնշում է առաջանում ուսի հատվածում, սակայն ոչ մի վտանգավոր բան չկա»,-ասաց Գագիկ Մանուկյանը: Պարույր Հայրիկյանը նաեւ հնարավոր է՝ երկու-երեք օրից դուրս գրվի՝ կախված վերքը ինչ վիճակում կլինի:

Ի դեպ. վաղը՝ «Երևան» հյուրանոցում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ նախագահի թեկնածուի ներկայացուցիչները կհայտարարեն Սահմանադրական դատարան դիմելու կամ չդիմելու իրենց վերջնական որոշման մասին: