Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 օրից հայտարարություն կանեն (տեսանյութ)

Քաղաքականություն
b87c6b10a57ca5ff098e40ebeaea5919

Այսօր ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ոստիկանների ուղեկցությամբ ընդամենը մեկ-երկու րոպեով դուրս եկավ "Սբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, շփվեց հավաքվածների  հետ: Նրան փոքրիկ մի աղջնակ նվիրեց մի նկար, որտեղ նա պատկերել էր սիրտ եւ անգլերենով գրել` "Ես սիրում եմ քեզ, Պարույր հոպարին": Պարոյր Հայրիկյանն անսպասելի նվերից հուզվել էր. "Հետո, որ լավանամ, քեզ պաչիկ կանեմ, լավ":


Պարույր Հայրիկյանը ներկաներին ասաց, որ ինքն իրեն լավ է զգում. "Խնդրում եմ ժամանակ մի կորցրեք, վաղը չէ մյուս օրը հիմնական հայտարարությունը կարվի: Հավանաբար «Երեւան» հյուրանոցում իմ ներկայացուցիչները կներկայացնեն ամենակարեւոր բաները: Ներող կլինեք, բոլորիդ սիրում եմ":

Ի դեպ, Պարույր Հայրիկյանը երեկ ուշ գիշերին մի քանի րոպեով գնացել է Դավիթաշենում գտնվող իր առանձնատուն: