A
A
««Ապահով» Հայաստանում թեկնածուի են գնդակահարում»
« Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ կապված որևէ վարկած առաջ քաշելը դեռ վաղ է։
«Իսկ իշխանությունը մինչ գնահատականներ տալը լավ կլիներ մտածեր այն մասին , թե ինչպես «ապահով», «ստաբիլ» ու «ծաղկուն» Հայաստանում , քաղաքի կենտրոնում նախագահի թեկնածուի են գնդակահարում: Բոլորը ամեն ինչից խոսում են, իսկ մենք մինչ այժմ պաշտոնապես տեղեկացված չենք ի՞նչ զենքից են կրակել, ի՞նչ հեռավորությունից, ովքեր են արդեն հարցաքննվել......Կարող է պատահի մեկ անգամ իշխանությունները ագիտացիային ու պրոպոգանդային, սեփական ռեկլամին վերջ տան ու գործով զբաղվեն»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Կարապետյանը։