Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը կխոսի երկու օրից (տեսանյութ)

Քաղաքականություն
5f20ed957a48026d5726bbc1d0695a7d

Մահափորձի ենթարկված՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երկու օրից հանդես կգա հայտարարությամբ եւ կհայտնի Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու իր որոշման մասին։

Նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ լավ է զգում և կրկին ընդգծել է, որ այս մահափորձը Հայաստանի Հանրապետության դեմ էր։ Անդրադառնալով իր վրա կրակողին՝ նա ասել է.

«Ինձ համար հստակ է, որ այդ այլանդակը ոչ մի բան չխոսեց, նա որեւէ բան կասեր՝ արա, կամ մի բան, բայց ոչ մի բան չասաց: Ես կարծում եմ, որ նա հայ չէր: Բոլոր պետությունները ունենում են այդպիսի ծառայություններ հատուկ նպատակների համար: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ինձ ցուցաբերած աջակցության համար, բայց խնդրում եմ հիշեք միշտ, սա ինձ չի վերաբերում, կրակել են ձեզանից յուրաքանչյուրի վրա: Իսկ նրանք, ովքեր ասում են, թե դա իրականում կրակոց չէր, այլ վախեցնելու փորձ, ընդամենը նրանց մի բան կասեմ՝ թող երբեք իրենց ոչ ոք այդպես չվախեցնի: Նրանք եկել էին սպանելու ինձ եւ ձեր ինքնորոշման իրավունքը, իսկ ինքնորոշումից վեր ոչինչ չկա: Ուզում էին զրկել ինքնորոշման հնարավորությունից»։