A
A
Հայրիկյանին դեռ չեն հարցաքննել
Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի առիթով հարուցված քրեական գործով ԱԱԾ-ն արդեն ունի որոշ աշխատանքային վարկածներ, որոնք դեռ ստուգվում են։
«Ա1+» - ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը։
Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության համատեղ ստեղծված քննչական օպերատիվ խումբը, որը ղեկավարում է ՀՀ ԱԱԾ քնչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանը:
Հարցին, թե արդեն հարցաքննվել է արդյոք Պարույր Հայրիկյանը ԱԱԾ մամուլի պատասխանատուն ասաց. « Պարույր Հայրիկյանին դեռ չենք հարցաքննել, ՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը» ։
Նշենք, որ Պարույր Հայրիկյանի վիճակը գնահատվում է բավարար և նա այսօր արդեն հանդիպել է լրագրողների հետ և զրուցել