«Հայրիկյանը կկորցնի ղսմաթը»
Սոգիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով եթե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն օգտվի իր իրավունքից և ընտրությունները հետաձգի 2 շաբաթով, ապա նրան քվերակողների թիվը ձգալիորեն կկրճատվի:
«Եթե նա ընտրությունները հետաձգի թեկուզ երկու շաբաթով, նա կկորցնի այն ղսմաթը, որը հիմա ստեղծել է: Սենսացիան ապրում է 1, լավագույն դեպքում՝ 2 շաբաթ, իսկ 40 օր հետո շատ քչերը կհիշեն, որ նա կրակված քաղաքական գործիչ է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Եթե Պարույր Հայրիկյանի ճանաչելիության ինդեքսը նախկինում 50% էր, ապա այժմ հասել է մոտ 80 %-ի: «Այսինքն շրջանցում է Րաֆֆի Հովհաննիսյանի ինդեքսին: Հնարավորություն կա, որ նրա ընտրողների թիվը կարող է աճել»,- ասաց սոցիոլոգը:
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում, ըստ Ահարոն Ադիբեկյանի, Պարույր Հայրիկյանը ներգործական քարոզարշավ է անցկացնում: «Նա ելույթներ է ունենում: Նրա բոլորը գալիս են նրա մոտ, և դրանով նրա վարկանիշը բարձրանում է»,- ասաց սացիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ նախագահի թեկնածուին կրակելը պրոֆեսիոնալի ձեռքի գործ չի եղել: «Պրոֆեսիոնալ քիլլերը 2 կամ 10 մետրից եթե չի կարողանում գլխին կրակել, դա անհասկանալի բան է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգն ավելի շատ հակված է այն տեսակետին, որ ոչ թե ցանկացել են սպանել Պարույր Հայրիկյանին, այլ պարզապես վախեցնել: «Սա ավելի շատ խաշն անմարսելի դարձնելու համար էր: Եթե ուզեին սպանել նրան` ոչ մի պրոբլեմ չէր լինի»,- կարծում է սոցիոլոգը: