Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շուշան Պետրոսյանի չափ էլ չկա՞ր» (տեսանյութ)

Քաղաքականություն
b7588b0a70f750f9133b9c0d6a311157

Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը վրդովվել է, որ լրատվամիջոցներով տարածել են, թե իբր իրեն թույլ չեն տվել մտնել « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետնորնի վերակենդանացման բաժին ու տեսակցել նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին:

«Ես իմաստը չեմ, թե ինչու են նման հայտարարություններ տարածելը, ինչ են ուզում դրանով ցույց տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախագահի թեկնածուն:

Նա չի կիսում այն կարծիքները, թե Պարույր Հայրիկյանի վրա կրակելը հարված էր մեր պետությանն ու հայ ժողովրդին. «Հայոց պետականության ամենածանր հավածը հասցվել է 2008թ. մարտի 1-ին, երբ իշխանությունները գնդակահարեցին խաղաղ ցուցարարներին»:

Ըստ Վարդան Սեդրակյանի` եթե Պարույր Հայրիկյանը մեր Անկախության խորհրդանիշն է, ապա ինչու է այդ մարդը մինչ օրս անտեսված եղել պետության կողմից. «Այսինքն, ինքը խորհրդանիշ էր, հա, հուշարձանի նման բան: Եթե պետական շատ կարեւոր այր է, թեկուզ մեկ պատգամավորական մանդատի էլ չէ՞ր արժանի, Շուշան Պետրոսյանի չափ էլ չկա՞ր»:

Նա համոզված է` Հայրիկյանի վրա մահափորձով իշխանությունների ծրագրերը քարուքանդ եղան. «Կարող եմ ասել` 2 հոգու ծրագիր խափանվեց` մեկը Սերժ Սարգսյանի, մյուսն էլ երեւի Անդրեաս Ղուկասյանի, որովհետեւ այս իրադարձությունից հետո նրա հացադուլն առավել քան ծիծաղելի է դառնում. ինքը պետք է էլի 14 օր սոված մնա, որ էլի քարոզարշավը սկսի: Եթե հացադուլից դուրս գա, ուժն է կորում, գնա 14 օր սնվի, ամրանա, նորից գա հացադուլ անի»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը` արդյոք նա հիմա սեւ PR չի անում, պարոն Սեդրակյանը պատասխանեց. «Որեւէ օրենքով դա արգելվա՞ծ է»:

Նախագահի թեկնածուն կարծում է, որ փոխվեցին խաղի կանոնները. «Ամբողջ քարոզարշավի տրամաբանությունը փոխվեց: Սկսենք Սերժ Սարգսյանից` նա այլեւս չի կարող ասել` ապահով Հայաստան է կառուցում, արդեն էնքան էլ համոզիչ չէ, քանի որ չի կարողանում ապահով ընտրություններ կառուցել: Մյուս թեկնածուն` Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս չի կարող «բարեւ»-ներով ման գալ»:

Անդրադառնալով նախագահի ընտրություններին` պարոն Սեդրակյանը եւս մեկ անգամ վրդովվեց. «Ես մեղավո՞ր եմ, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն իրենց թեկնածուները չառաջադրեցին: Եթե ես, իսկապես, այդքան վատն եմ, ես վատ քարոզարշավ եմ անում. ես անում եմ այնքան, ինչքան կարողանում եմ: Հիմա կոնկրետ ինձնից ինչ բողոք ու դժգոհություններ կան»: Ի դեպ, նա կարծում է, որ ԲՀԿ-ն կուսակցություն չէ այլ ՀՀԿ դուստր ձեռնարկություն: Իսկ իրեն համարում է ֆատալիստ` հավատալով նախախնամությանն ու գիտի հաստատ` այս քարոզարշավն իր կյանքի վերջինը չի լինելու:

Ինչ վերաբերում է թեկնածուների ինքնաբացարկներին, ապա Վարդան Սեդրակյանը կարծում է, որ առաջինը պետք է ինքնաբացարկ հայտարարի Սերժ Սարգսյանը. «Նա ոչ երկրի ներսում, ոչ դրսում չունի այլեւս հարգանք: Եթե բոլորն էլ ինքնաբացարկ հայտարարեն, ես Սերժ Սարգսյանին մենակ չեմ թողնի, հանգստացրեք նրան»: