Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ կանի մինչեւ քվեարկության օրը (տեսանյութ)

Քաղաքականություն
a47829518f08183a4e6bc1c1a96df7d4

Եթե անգամ նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգվեն, Անդրիաս Ղուկասյանը իր հացադուլը դադարեցնել չի պատրաստվում:

ՀՀ նախագահի թեկնածուն հավաստիացնում է, որ կմնա ԳԱԱ շենքի մոտ, մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունների օրը. « Իմ պահանջը արդիական է, անկախ նրանից քարոզարշավ անցկացվում է, թե ոչ»:

Անդրիաս Ղուկասյանը այցելել է Պարույր Հայրիկյանին:
Սակայն մրցակցի հետ խոսել չի հաջողվել: Քնած է եղել: Խոսել է բժիշկների ու Պարույր Հայրիկյանի հարազատների հետ:

Նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձը Անդրիաս Ղուկասյանը որակեց որպես քաղաքական արկածախնդրության դրսեւորում:

«Ինձ թվում է, այս բառակապակցությունը ամփոփ նկարագրում է այս ընտրությունները»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը: