Հայրիկյանը դեռ որոշում չի կայացրել
Մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանն արդեն քայլում է, թեեւ Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ դեռ չի տեղափոխվել։
Սակայն նա ինքնուրույն դուրս է եկել վերակենդանացման բաժանմունքից , ողջունել դրսում հավաքվածներին, զրուցել նրանց հետ։ Ըստ բժիշկների՝ Պարույր Հայրիկյանի՝ վիճակը կայուն է, ջերմություն չունի։
Իսկ լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասել է, թե դեմ է նոր ընտրություններ նշանակելուն, ինքը վերջնական որոշում չի կայացրել՝ դիմել ՍԴ ընտրությունների հետաձգման համար, թե ոչ։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա՝ աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նրան վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: