Հայրիկյանը թղթապանակն էր մոռացել
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:
Ըստ Վազգեն Մանուկյանի մամլո ծառայության՝ նա պատմել է, որ ուշ երեկոյան վերադառնալով տուն` նախ հանգիստ բարձրացել է վերև, ապա հիշելով, որ մեքենայի մեջ է մոռացել թղթապանակը` իջել է այն վերցնելու:
Այդ ժամանակ շքամուտքի մոտ նկատել է մի անծանոթի, որը դեպի իրեն է ուղղել զենքը: Հայրիկյանն, անգամ, փորձել է պաշտպանվել և ձեռքով խանգարել:
Անծանոթը կրակել է, սակայն գնդակը չի դիպել նրան, Հայրիկյանը բարձր բղավել է, ապա հնչել է երկրորդ կրակոցը, որի ժամանակ գնդակն արդեն դիպել է` բարեբախտաբար լուրջ վնասվածք չհասցնելով:
Հայրիկյանը, օգնություն կանչելով, մի կերպ մուտքից ներս է մտել և մի քանի աստիճան բարձրանալով` կորցրել ինքնատիրապետումը: Առաջին օգնությունը ցույց են տվել հարևանները: