Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտահրավեր էր բոլոր ուժերին»

Քաղաքականություն
219fc4b8822f794c5926a729b2e81a0b

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:

Այն ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, և մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:

Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման և ժողովրավարացման ակունքներում:

Իրավապահ մարմիններից պահանջում ենք գործի արդարացի և արագ քննություն: Ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում այս հանցագործության մեղավորները և պատասխանատուները կբացահայտվեն և խստագույնս կկրեն իրենց պատիժը:

Պարույր Հայրիկյանին հայտնում ենք մեր զորակցությունը և մաղթում շուտափույթ ապաքինում: