Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Սարգսյանը հանդիպում փակ տարածքում

Քաղաքականություն
35a23bfca59310bf5b22e629554609d4

«Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձը հարված էր մեր պետականությանն ու իշխանությանը», -ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա նշեց, որ այս ընտրությունները նախորդից տարբերվում էին նրանով , որ շատ հանդարտ էին անցնում.անհատական վիրավորանքներ չկային:

ԱԺ պատգամավորը ասաց, որ քարոզարշավը գնում էր միայն նախագահի 4 թեկնածուների միջև՝ Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Ռաֆֆի Հովհաննիսյան, Սերժ Սարգսյան:

«Այստեղ չկար որևէ լարված պայքար, որ մենք մտածենք դա կարող էր լինել ընտրությունների պատճառով: Իրավապահ մարմիները կզբաղվեն ու մեղավոր կհայտաբերվի»,-ասաց Ռուզան Մուրադյանը:

Նա բացառեց, որ ընտրություններն ու քարոզարշավը կհետաձգվի, քանի որ Հայրիկյանի վնասվածքը լուրջ չի:

Ռուզաննա Մուրադյանը ասաց, որ այժմ Սերժ Սարգսյանի հանդիպումները լինում են փակ տարածքներում, քանի որ թեկնածուի գործունեությանը ժողովուրդը ծանոթ է: Այն հարցին թե ինչու չեն թողնում շատ քաղաքացիների մասնակցել այդ հանդիպումներին, տիկին Մուրադյանն ասաց.« Այդպիսի բան չկա, բոլորն էլ մասնակցում են հանդիպումներին»:

Հիշեցնենք, որ երեկ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը չեն թույլատրել մասնակել «Ա1+»-ի լրագրողին ո՛չ որպես Եղվարդ քաղաքի բնակիչ, ո՛չ որպես լրագրող։