Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ի կոչը Հայրիկյանի մահափորձի առիթով

Քաղաքականություն
7ccd390d27d78360d6bd1d5526b89685

Հայ ազգային կոնգրեսը իշխանություններին կոչ է անում բացահայտել Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպը,-այսօր ասաց կեսգիշերին մոտ հրազենային վնասվածք ստացած թեկնածուին այցի եկած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նա շեշտեց, որ առայժմ զերծ են մնում այլ գնահատականներից։

Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն
Գագիկ Մանուկյանը, ով Պարույր Հայրիկյանին վիրահատող բժիշկներից է, ներկայացրեց նրա վիճակը։

«Հայրիկյանի վիճակը լավ է, քնկոտ վիճակում է, արթնացել է նարկոզից»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը եւս երկու -երեք օր կմնա վերակենդանացման բաժանմունքում, ապա կտեղափոխվի հիվանդասենյակ։