Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննիսյանը դեմ չէ, որ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)

Քաղաքականություն
cf1076c21a02d23d931b4a768bd07a39

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ չէ, որ նախագահի ընտրությունները հետաձգվեն. «Ես պատրաստ եմ սպասել»:

Պարոն Հովհաննիսյանը այսօր առավոտյան երկրորդ անգամ էր այցելում Պարույր Հայրիկյանին. «Երեկ գիշեր Պարույր Հայիկյանի ձեռքը սեղմել եմ, ինքն էլ փոխադարձ սեղմում տվել է իմ ձեռքին»։

Երկրորդ ձեռքսեղմումը ձախողվել է, Հայրիկյանը վիրահատարանում էր։ «Օն իստոչնիկ նաշեվո գասուդարստվա»,-ռուս լրագրողին տեղեկացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդամենը երեկ էր իր զորակցությունը հայտնում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին։ Այսօր արդեն կրակոցից վիրավորված Պարույր Հայրիկյանի մոտ էր. «Բոլորս հանդիսանում ենք տուժող կողմ»

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վիրահատական բաժանմունքը շարունակում է պաշարված մնալ այցելուներով։ Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում հիվանդանոցի տարածքում։ Քիչ առաջ ավարտվել է Պարույր Հայրիկյանի վիրահատությունը։ Նախնական տեղեկություններով՝ վիրահատությունը հաջող է անցել։