A
A
«Կրակել են հայաստանակենտրոն ուժերի վրա»
Միայն դեպքերի հետագա զարգացումները թույլ կտան ի հայտ բերել հանցագործության հետևում կանգնած ուժերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը՝ մեկնաբանելով երեկ երեկոյան Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձը:
«Պարույր Հայրիկյանը անկախության խորհրդանիշն էր և իր վրա կրակելով կրակում են՝ Հայաստանի անկախության վրա, կակում են հայաստանակենտրոն ուժերի վրա և սա կարելի է հասկանալ կուժ լսի կուլա քեզ եմ ասում ձևով»,- նշեց Գարեգին Չուգասզյանը: