A
A
Հայրիկյանը վիրահատարանում է
Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վիրահատարանում է։
Վաղ առավոտից նրան են այցելել պետական եւ հասարակական գործիչներ, ՀՀ նախագահի թեկնածու, Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւ այլք։
Պարույր Հայրիկյանի հետ հանդիպելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ Հայրիկյանը իր ուսուցիչն է եղել։ Նա ցավում է կատարվածի համար եւ իր խոսքերով՝ սա հարված էր նաեւ պետականությանը։
Նախագահի թեկնածուն նաեւ տեղեկացրել է. «Ինչքան էլ պետք է, կսպասեմ, եթե ընտրությունները հետաձգվեն»։
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ենթադրում է, որ քաղաքական շարժառիթ կա։
Ըստ նրա՝ մենք բոլորս ենք տուժող։