A
A
ԱԻՆ հաղորդագրությունը կրակոցների մասին (տեսանյութ)
Հունվարի 31-ին, 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի մուտքում կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-03» և «1-02» ծառայությունների հերթապահները:
Դեպքի վայրում է գտնվել ՕԿՎ պետ փ/ծ փ/գ-տ Ա.Ցոլակյանը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ 1949թ. ծնված Պ.Հայրիկյանը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: