A
A
Աշոտյանը՝ Հայրիկյանի մահափորձի մասին (տեսանյութ)
Նախարար Արմեն Աշոտյանը գրառում է արել ֆեյսբուքում.«Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձի բացահայտումը պահանջում է դեռևս հին հռոմեացիներին հուզող հարցի պատասխան` ԻՍԿ ՈՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ:
Ինչ նպատակներ էին հետապնդում հանցագործները, դժվար չէ կռահել`
ա. իրավիճակի ապակայանացման փորձ
բ. ընտրությունների ստվերման փորձ
գ. միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ
դ. նոր ընտրությունների նշանակում /թեկնածուի, Աստված հեռու պահի, մահվան դեպքում ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3/»:
Ավելի վաղ նա գրել էր .«Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի լուրը հաստատվել է:
Նենգ և ստոր արարք:
Հուսամ, հանցագործն արագ կբացահայտվի և կձերբակալվի:
Ոմանց հանգիստ չի տալիս ՀՀ Նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը:
Այս կրակոցները ուղղված էին իրականում բոլորիս դեմ, Հայաստանի դեմ:
Առողջություն մաղթենք Պարույր Հայրիկյանին և աղոթենք իր համար»: