Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունները կհետաձգվե՞ն 

Քաղաքականություն
43683027b286aa86afe3b03b563567f5

Քիչ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը "Ա1+"-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին կոռեկտ չեն համարում որեւիցե դիրքորոշում հայտնել ԱԻՄ առաջնորդ ,նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Նա խոստացավ վաղը օրվա ընթացքում տալ որոշակի պարզաբանումներ, թե այս միջադեպը ինչ հետեւանքներ կարող է ունենալ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վրա:


ՀՀ Սահմանադրություն. հոդված 52.
Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո' քառասուներորդ օրը։
ՀՀ Ընտրական օրենսգիրք. Հոդված 98.
4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ' արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով