Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուգարանից օգտվելու համար... կարգավիճակն են ճշտել (տեսանյութ)

Քաղաքականություն
93da06461137b58f2dfea52d2bedec9f

Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարրած ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին 3-օրով միացած Շանթ Հարությունյանը վաղը կդադարեցնի իր ակցիան;

Իր 3- օրյա հացադուլի ընթացքում նրան միայն խանգարել է ցուրտը:

«Ցուրտը ինձ միշտ սպանում է , իմ ամենամեծ թշնամին է»,-խոստովանեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը;

Հացադուլի ընթացքում Շանթ Հարությունյանին վիրավորվել է նաև ոստիկանների պահվածքից; Ի տարբերություն նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին նրան արգելել են ժամը 18-ից հետո օգտվել պետքարանից

«Պարզվում է, այս երկրում եթե մարդը կարգավիճակ ունի, կարա զուգարանից օգտվի,եթե չունի, չի կարող»,-վրդովված պատմում էր Շանթ Հարությունյանը:


Շանթ Հարությունյանը թեև մեծ համակրանք ունի Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, սակայն նրա հետ անցկացրած 3 օրերի ընթացքում չի հասցրել մտերմանանալ: Իր իսկ խոսքերով հացադուլի ընթացքում միայն մտածել է իր սեփական հեղափոխության մասին:

Թե Շանթ Հարությունյանը, եւ թե Ադրիաաս Ղուկասյանը չեն կիսում նախագահի թեկնածու Արման Մելիքյանի այն հայտարարությունը, թե
հացադուլը հուսահատության արտահայտություն է:

«Մեր ժողովրդի հուսահատության արդյունք է ,որ Արման Մելիքյանը կարողացել է նախագահի թեկնածու առաջադրվել »,-համոզված է Շանթ Հարությունյանը:

Իսկ Անդրիաս Ղուկասյանը հորդորեց. « Բոլոր նրանք,ովքեր ուզում են,որ ես կասեցնեմ հացադուլը,ինձ չպետք է դիմեն , այլ պահանջեն ԵՀԱկ և այլ դիտորդներին կասեցնել իրենց առաքելությունը»: