Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը առաջընթաց է գրանցե՞լ (տեսանյութ)

Քաղաքականություն
47a9fb6f0a7d5fc3919aecc5e74aa770

Ադրբեջանի նպատակը Արցախյան հարցով բանակցային գործընթացի այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելն է` միջազգային այլ ատյանների ներկայությունն ապահովելով, ինչպես նաև Թուրքիային ներգրավելով գործընթացում որպես կողմ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հունվարի 28-ին Փարիզում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին-առանձին հանդիպման արդյունքների մասին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

«Քանի դեռ Ադրբեջանը քանդելու նպատակ ունի գործընթացը, պետք է քայլեր անել պահպանելու համար Մինսկի խմբի այս ֆորմատը և շատ չհակադրվելով Ադրբեջանի քաղաքականությանև և շատ կտրուկ քայլեր չանելով` զուգահեռաբար այնպես անելով, որ հայկական շահը չտուժի»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծում է` հենց դա էր պատճառը, որ հայկական կողմն ամեն ինչ արեց, որ վերջին հանդիպմանը քննարկվեն ավեի շատ ոչ թե քաղաքական, այլ` հումանիտար հարցեր. «Քննարկման թեման հիմնականում Ստեփականակերտի օդանավակայանի հարցն էր, որի մասին խոսվեց նաև համանախագահների տարածած հաղորդագրության մեջ և դատելով Սերժ Սարգսյանի հայտարարությունից, որ շուտով Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվելու է, կարելի է ասել, որ Նալբանդյանը Փարիզում որոշակի հաջողության հասել է »:

Բանախոսը դիվանագիտական ձեռբերում է համարում նաև այն, որ հայկական կողմի դիրքորոշումը և միջազգային հանրության դիրքրոշումները բավականին մերձեցել և համահունչ են դարձել, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին. «Խոսքը վերաբերում է ոչ միայն Ստեփանակերտի օդանավակայանին, այլև սահամանամերձ գյուղերի բնակչության անվտանգության ապահովմանը, սահմանային գծից դիպուկահարների հեռացմանը, այսինքն ` բոլոր այն քայլերին, որոնք կթուլացնեն լարվածությունը կողմերի միջև»: