Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանը դեմ է անձնագրային տվյալների հավաքագրմանը

Քաղաքականություն
8b37041705140ec42527782c60a7ea7c

Սերժ Սարգսյանի Կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությունը.

Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, /այդ թվում իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ`
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, հայտարարում է, որ
խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն,
համարում է, որ նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը,
ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ: Հեռ. 564297

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ


Ի դեպ, այսօր «Ա1+»-ը ահազանգ էր ստացել, որ «Երեւան Սիթի» խանութների ցանցում աշխատակիցներից պահանջում են մոտ 100 հոգու անձնագրային տվյալներ բերել։