A
A
Ա. Ղուկասյանը նաեւ դահլիճ է «տրամադրում»
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը իրեն տրամադրված անվճար եթերաժամանակը տրամադրել է հանրությանը, որից արդեն օգտվում են և քաղաքացիները և քաղաքացիական նախաձեռնությունները:
Նա նաև իրեն անվճար հիմունքներով տրամադրված դահլիճները տրամադրում է քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քննարկումներ կազմակերպեն:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկայանի մամուլի ծառայություն: