Սենատը հաստատեց Ջոն Քերիի թեկնածությունը
ԱՄՆ-ի Սենատը ձայների 94` կողմ, 3՝ դեմ հարաբերակցությամբ հաստատել է Մասաչուսեթս նահանգի սենատոր, դեմոկրատ Ջոն Քերիին երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
Սենատորները նշել են, որ Քերին իր աշխատանքային կյանքի ընթացքում մշտապես ներգրավված է եղել արտաքին քաղաքականության մեջ:
Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Վիետնամի պատերազմին և ավելի ուշ նկարագրել այն բարբարոսությունները, որոնց ականատես է եղել ռազմական գործողությունների ընթացքում: Որպես օրենսդիր իր գործունեության ժամանակ, Քերին ավելի քան երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ օտարերկրյա այցելություններ է կատարել:
Քերիի նշանակումից հետո Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը:
Վերլուծաբանների համաձայն, աշխարհում Միացյալ Նահանգների դերի և ԱՄՆ-ի ռազմական հզորության պատշաճ օգտագործման վերաբերյալ Քերիի ունեցած պատկերացումները համընկնում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության հետ:
«Ամերիկայի ձայն»